Դեռ զարմանում են, թե ինչի են 2018թ. «հեղափոխությունը» անվանում ադրբեջանաթուրքական. Տիգրան Քոթանջյան

Ուրեմն` այսօր ևս մեկ անգամ իշխանությունների կողմից սեփական սխալները, մեղքերը ու ենթադրյալ ապագա հանցավոր որոշումները արդարացնելու նպատակով նորից փորձա արվում պրոադրբեջանական խեղաթյուրում իրականացնել Արցախյան հակամարտության հարցում: Այս անգամ Մադրիդյան Սկզբունքների վերաբերյալ կիրառելով պարզագույն ապակողմնորոշող ու մոլորեցնող հնարքներ, պնդելով թե իբր ճանաչելով Մադրիդյան սկզբունքները Հայաստանը հրաժարվելա 1991 թ ի հանրաքվեի արդյունքներից ու իբր ճանաչելա Արցախը ադրբեջյանի կազմում: Սակայն` իրականում սա կեղծ և պրոադրբեջանական պնդում է:

Պարզաբանում`

1) Ցանկացած հակամարտության խաղաղ լուծման փորձերի ժամանակ միջնորդների կողմից կա ձգտում ներկայացնել մի լուծման տարբերակ, որին կհամաձայնվեն հակամարտության բոլոր կողմերը, մեր դեպքում` և Հայաստանը, և Բաքուն, և Արցախը: Ուստի Մադրիդյան սկզբունքներին պետք է համաձայնություն տային բոլորը, որպիսի այս սկսվեր իրագործվել: Հետևաբար` եթե պնդում է արվում, որ իբր Մադրիդյան սկզբունքներով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախվածության մեջ էր դրվում Բաքվի կամքից, ապա նույն կերպ էլ Բաքուն ստացվում է որ համաձայնվել էր որպիսի ադրբեջանի տարածքների որոշման հարցը կախվածության մեջ դրվեր Հայաստանի և Արցախի կամքից: Իրականում Մադիրդյան սկզբունքները, դրանք փաթեթային լուծման առաջարկի հիմքն էին հանդիսանում, որի վրա հենվելով միջնորդները կողմերին ձգտում էին բերել երկկողմանի փոխզիջման լուծման: Եվ այդ փաթեթի բոլոր սկզբունքները ձգտում էին համաձայնեցնել բոլոր հակամարտող կողմերի հետ էլ:

2) Ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականություն չի նշանակում ճանաչել տվյալ երկրի կողմից միակողմանի հայտարարված տարածքների վրա ունեցած իր հավակնությունները և միակողմանի հայտարարված սահմանները: Դա Միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն պետության տարածքը մեկ այլ պետության կողմից ռազմական ուժի սպառնալիքի, կամ այլ ոտնձգության դեպքում հանդիսանում է անձեռնմխելի:

Ավելի պարզ լեզվով եթե ասենք, երբ մի պետություն ճանաչում է մեկ այլ պետության տարածկային ամբողջականությունը նա դրանով ընդհամենը հավաստիացնում է, որ չի հետապնդում և չունի ռազմական ճանապարհով այդ երկրի տարածքները գրավելու և իրեն բռնակցելու նպատակ:

Այսինքն` երբ ՀՀ -ն ճանաչելով Մադրիդյան Սկզբունքների մեջ նշված տարածքային ամբողջականության սկզբունքը, զուտ տվել է հավաստիացում, որ չի հետապնդում ադրբեջանի տարածքները ռազմական ճանապարհով իրեն բռնակցելու նպատակ: Եվ խոսքը իհարկե ադրբեջանի փաստացի տիրապետման տակ գտնվող տարածներին էր վերաբերվում, քանի որ մինչ օրս էլ դե յուրե հստակեցված չեն ադրբեջանի տարածքները, որովհետև մինչ օրս էլ դե յուրե վերջնական չի լուծված Արցախյան հակամարտությունը, չի ստորագրվել խաղաղության պայմանագիր և չի անցկացվել սահմանների դելիմիտացիա:

Ասեմ ավելին, երբ ասվում էր որ Արցախյան հարցը պետք է լուծվի փաթեթի մեջ առկա այլ սկզբունքների հետ միասին նաև տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, դա չէր նշանակում, որ այդ միջազգային սկզբունքը պետք է կիրառվեր միայն ադրբեջանի նկատմամբ։

Բացի դա հարկ է նաև նշել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միայն այն երկրների նկատմամբ, որոնք հարգում եմ ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքը
https://www.un.org/…/declarations/intlaw_principles.shtml
https://www.slaq.am/…/princip-territorial-noj…

3) ՀՀ-ն համաձայնվելով Մադրիդյան սկզբունքների մեջ առկա մեկ այլ` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, չի հրաժարվել 1991 թ -ի դեկտեմբերի 10 ին Արցախում իրականացված անկախության արդյունքներից, այլ նշանակում էր, որ ՀՀ-ն համաձայնվել է ևս մեկ նոր`Արցախի ժողովրդի կամքը վերահաստատող հանրաքվեի իրականացմանը, որը այս անգամ կանցկացվի խաղաղ պայմաններում (նախորդը իրականցվել էր պատերազմական իրավիճակում), միջազգային հավատարմագրված դիտորդների առկայությամբ և ԿՈՒՆԵՆԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ:

Ինչպես նաև հատուկ նշվում էր որ հանրաքվեին դրվող հարցը ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՐևԷ ԲԱՆՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ (բաքուն միշտ պնդել է որ լինի սահմանափակում ադրբեջանի սահմանադրությամբ):

Այսինքն` դա ոչ թե ՀՀ ի կողմից հրաժարում էր 1991 թ -ի Արցախի անկախության հանրաքվեյի արդյուների ճանաչումից, այլ հակառակը քայլ էր, միտված նրան որ այդ արդյունենրը իրավական ճանաչվեն միջազգայնորեն:

4) Ներկայցնելով` այդ 3 սկզբունքները որպես մեկ ընդհանուր փաթեթ, որի մեջ ներառված էր նաև ուժի չկիրառման սկզբումը փաստացի բերվում էր նրան, որ նախ միջազգային հանրությունն է ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, և երկրորդ հնարավոր չի լինի հասնել խաղաղ փոխզիջումային հակամարտության կարգավորման, եթե Բաքուն ինքը չհամաձայնվի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունը (ոչ դիվանագիտական բառերով ասված` ճանաչի 1991 թ ի Արցախի անկախության հանրաքվեյի արդյոնքները):

Այսպիսով` այդ իրավիճակում Բաքուն էր հանդիսանում միջազգային նորմերը չհարգող, բանակցությունները տապալող, բանակցությունները ՓԱԿՈՒՂԻ մտցնող, պատերազմի տանող, ռազմական ԱԳՐԵՍԻԱ պատրաստող, դեստրուկտիվ կողմ: Եվ այդ պատճառով էլ ենթարկվում փակ դռների ետևում միջազգային ճնշումների: Որը իր հերթին հանդիսանում էր զսպող գործոն Ալիևի համար նոր պատերազմ սկսելու և նոր ագրեսիայի ակտ իրականացնելու հարցում:
https://www.un.org/…/decl…/conventions/aggression.shtml

Հ.Գ. շատ կարևոր արձանագրում, իշխանությունում գտնող անձինք իրենք իսկ խոստովանեցին այսօր, որ առնվազն 2018 ից նրանք նման կերպ էին տեսնում իրավիճակը, և ունեին հենց նույն կեղծ պատկերացումները և կարծիքները Արցախի հակամարտության վերաբերյալ: Էսքանից հետո էլ դեռ իբր զարմանում են թե ինչի են իրանց 2018 թ.-ի հեղափոխությունը (չակերտավոր), որը իրականցրել են տասնյակ-հարյուր հազարավոր հասարակ քաղաքացիների մոլորեցնելով ու խաբելով, անվանում ադրբեջանա-թուրքական:

Քոթանջյան Տիգրան

Տեսանյութեր

Լրահոս