Բաժիններ՝

Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում

Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում։

Բելառուսում ստեղծագործող երգչուհու երևանյան մենահամերգը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ապրիլի 15-ին ժամը 19:00-ին:

Համերգին կհնչեն Բախի, Բելլինիի, Պուչինիի, Ռոսսինիի, Դոնիցետտիի, Գունոյի, Պուլենկի, Դելիբի, Ա. Բաբաջանյանի, Ն. Զարիֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կոնցերտմայստերը դաշնակահար, Ալ․ Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն է:

«Մեծ հուզմունքով ու ուրախությամբ եմ պատրաստվում երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ուրախ եմ, որ կկարողանամ հայ ունկնդրին ներկայանալ իմ արվեստով։ Ընտրել եմ այնպիսի ծրագիր, որը, վստահաբար, դուր կգա հանդիսատեսին: Այնպես որ, սիրով կսպասեմ բոլորին»,-նշել է Գոհար Հակոբյանն, ով իր արտերկրի բոլոր ելույթներին պարտադիր ներկայացնում է հայ կոմպոզիտորների գործերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս