![](/banners/BeFunky-design.jpg)
Արժանի հաղթանակ. Մխիթարյանը` «Բենֆիկա»-ի դեմ խաղի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108493.jpg)
Հայաստան ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Բենֆիկա»-ի դեմ տոնած հաղթանակն արժանի ձեռքբերում է համարում։
«Դժվարին հանդիպում, արժանի հաղթանակ, բայց միայն առաջին քայլը»,-սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ինտեր»-ը մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով հաղթանակ է տոնել պորտուգալական «Բենֆիկա»-ի նկատմամբ։ Միլանյան ակումբի գոլերը հեղինակել են Նիկոլո Բարելան և Ռոմելու Լուկակուն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին: