ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3,74 մլն բարելով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 3,74 մլն բարելով ՝ մինչև 469,95 մլն բարել:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ այս մասին հաղորդել է երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 4,12 մլն բարելով և կազմել 222,58 մլն բարել: Թորվածքների առևտրային պաշարները նվազել են 3,63 մլն բարելով ՝ մինչեւ 113,05 մլն բարել։

Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 1,7 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 2 միլիոն բարելով և թորման պաշարների անկում 1 միլիոն բարելով:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։