Աննա Հակոբյանը՝ ընդդեմ սևազգեստ մայրերի

11 հազար հայ դասալիքների մասին խոսքերն արտաբերող տիկինը չունի պաշտոնական որևէ կարգավիճակ, ինչպես նաև հասանելիություն պետական և ծառայողական գաղտնիքի, բայց հայտնում է դասալիքների ենթադրյալ թիվ, ի դեպ, ճիշտ այն թիվը, որն ընդամենն օրեր առաջ ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 11 հազար հայ դասալիք՝ ավելացնելով, որ դրան ի հակադրություն՝ որևէ ադրբեջանցի զինվորական չի դասալքել։

Եթե սա ճշգրիտ տվյալ է, ապա ո՞ւր են դասալքության մեղադրանքով 11 հազար դատապարտյալները, իսկ եթե սուտ է և կեղծիք, ո՞րն է դրա նպատակը՝ բարոյալքո՞ւմը։

Աննա Հակոբյանը մշտապես աչքի է ընկել պատերազմի և խաղաղության, Արցախի և հայրենիքի, հայ կնոջ դերի մասին արտառոց մտքերով, որոնք, ի դեպ, բարձրաձայնում էր դեռևս պատերազմից առաջ։ Արժե հիշել և հիշեցնել դրանցից առավել բնութագրականները՝ առանց մեկնաբանության։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս