Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի նիստը դեռ չավարտված հեռացավ. News. am

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը դեռ չավարտված հեռացել է: Նշենք, որ նիստը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ Սիմոնյանի գնալուց շուրջ 15 րոպե հետո հեռացավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, նա չցանկացավ պատասխանել, թե ինչ է քննարկվել նիստին, նաեւ չպատասխանեց՝ արդյոք ՔՊ նիստին քննարկվել է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը:

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, որ նիստում քննարկվելու էր Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930