«Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել…». Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի լուսանկարը՝ գրելով. «Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել…

Ժողովրդի անունը շահարկող այս պերսոնաժի լկտիությունը այնքան է մեծացել, որ օրը ցերեկով ԱԺ-ում սպառնում է հայ ժողովրդին վերջին հինգ տարիներին կատաստրոֆայի հասցրած ռեժիմին որակումներ տվող մարդկանց լեզուն կտրել և հոխորտում է, սա չպետք է անհետևանք մնա:

Լեզու կտրող ՔՊ ականը երևի մոռացել է՝ ինքը որտեղ է գտնվում և ինչ կարգավիճակում:

Հետևաբար կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին նախաձեռնել գործընթաց, ինչպես ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու, այնպես էլ այս լեզու կտրող պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս