Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2023 թվականի մարտ ամսին գրանցվել է 119 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծնդդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի մարտ ամսին լույս աշխարհ են եկել 119 երեխա՝ 65 տղա եւ 54 աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 50 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Գավառի, 20 երեխա՝ Սեւանի, 14 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 6 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 31 երեխա լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ։

2022 թվականի մարտ ամսի համեմատ այս տարվա մարտին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնունդներն ավելացել են 10-ով։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս