«Ադապտացեք ոչ լեգիտիմ քաղաքական կյանքին, դրա դաժան ապագան իր արդյունքներով շուտ է գալու»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա «Ժողովրդի կողմից օրինական ընտրված իշխանությանը ոչ ոք իրավունք չունի դավաճան անվանել»:
Կարճ լեկցիա:
Մաֆիա խաղալով քաղաքականության մասին պատկերացումներ կազմածներին խնդրում եմ փոխանցել, որ թե՛ քաղաքագիտորեն, թե՛ բարոյապես, թե՛ փիլիսոփայորեն, և թե՛ շատ ու շատ այլ կատեգորիաներով «իշխանության օրինական, այսինքն լեգալ լինելու հանգամանքը դադարում է քաղաքական և քաղաքագիտական, հասարակական և հասարակագիտական որևէ էական նշանակություն ունենալ հենց այն պահից, երբ ընտրված իշխանությունը ստանձնում է իշխանական գործառույթներ: Հենց այդ պահից նա ամբողջությամբ կախված է իր լեգիտիումության բազայից, որը մեկ կամ երկու օր կա, իսկ երրորդ կամ չորրորդ օրը սեփական քաղաքականության արդյունքում կարող է չլինել: Այսինքն էդ օրինական ընտրվածն առանց հանրային համաձայնության, հանրային հավատի, հանրային աջակցության, հանրային վստահության առոչինչ է: Որևէ ընտրություն՝ հավատի, վստահության, աջակցության և համաձայնեցված քաղաքականության իրականացման չորս կամ հինգ տարվա լեգիտիմության ավանս չի տալիս: Տալիս է ընդամենը այն իրակացնելու շանս և հնարավորություն: Լեգիտիմության սկզբնական բազան ընտրողի հետ նախապես չհամաձայնեցված և բացարձակապես այլ քաղաքական ուղղությամբ տանելը կոչվում է իշխանության ապալեգիտիմացում, ինչի պարագայում օրինական ես ընտրված թե ոչ, այլևս ոչ մեկի սակուրային չէ:
Դուք չեք վճարվում ձեր այլևս գոյություն չունեցող 680.000 ընտրողների հարկերից
Ձեր որոշումները չեն վերաբերում գոյություն չունեցող 680.000 հոգուն
Ձեզ վերահսկելու, կշտամբելու, չհպատակվելու, հայհոյելու և դավաճան գոռալու իրավունք ունեն բոլորը, բոլորն անխտիր: Այ այդ իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու և հայ մարդու անքակտելի իրավունքն է:
P.S.Ադապտացեք ոչ լեգիտիմ քաղաքական կյանքին, դրա դաժան ապագան իր արդյունքներով շուտ է գալու»: