«Հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր քիչ առաջ, Կասկադում մի երիասարդ Ալեն Սիմոնյանին անվանել է դավաճան: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և ԹՔԵԼ նրա դեմքին:

ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդված. « Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով (…)»:

Իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կարող է փաստել, որ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, բայց ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը այլ այդ երիտասարդը:

Բան չկա ասելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930