Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները

Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները ապրիլի 3-ին կհանդիպեն Մոսկվայում, այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ խորհրդակցությունների հիմնական նպատակը կլինի Թուրքիային և Սիրիային մերձեցնելը։

Իր հերթին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հույս է հայտնել, որ «միջնորդական առաքելությունը կօգնի կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները և կավարտվի ընդհանուր հաջողությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930