Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով

Գեղարքունիքի մարզի խորհրդի՝ մարտի 31-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը զեկուցեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հաշվառվել է 78 859 գլուխ խոշոր, 95 116 գլուխ մանր եղջերավոր անասուն, 9570 գլուխ խոզ։ Բոլոր ուղղություններում 2022 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ արձանագրվել է անասնագլխաքանակի անկում՝ երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«2022 թվականի ընթացքում մարզում իրականացվել է 22470 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում: 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզի համայնքներում համարակալվել է 29 658 խոշոր եղջերավոր անասուն, աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասված է նիստի արձանագրության մեջ:

Նիստի ընթացքում զեկուցվել է, ոչ 2022 թվականին մարզում կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան, որը 2021 թվականի համեմատությամբ ավել է 2228 հեկտարով:

2023 թվականի մարտի 31-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի կողմից մարզի համայնքներում 324.1 հեկտարի վրա ընտրանքային սկզբունքով կատարվել է մոնիթորինգ, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս