![](/banners/BeFunky-design.jpg)
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/339333169_2041982679338801_2839629592094274008_n.jpg)
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում -1․․․-2.4, հողի մակերևույթին -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում 0․․․-2.5, հողի մակերևույթին 0․․․-4 աստիճան։
Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։