
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 06։50-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.) մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։