Ես ինձ երջանիկ կհամարեմ, երբ երկիրն անվտանգ լինի. սիսիանցին հակադարձեց Փաշինյանին

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Ընտրատեղամաս եկած Սիսիանի բնակիչը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ընտրել է հանուն խաղաղության և ՀՀ-ում բարգավաճ ապագայի:

Նա հակադարձել է Նիկոլ Փաշինյանին՝ իրեն երջանիկ կհամարի, երբ երկիրն անվտանգ լինի:

«Ես ինձ երջանիկ չեմ համարում: Երջանիկ ինձ կհամարեմ, եթե երկիրն անվտանգ լինի, խաղաղություն և հայրենադարձություն լինի: Այդ ժամանակ ես ինձ երջանիկ կհամարեմ, իսկ հիմա դեռ չեմ համարում»,- շեշտել է սիսիանցին:

Ըստ նրա, եթե Փաշինյանը խոսում է աղքատության նվազման մասին, ապա պիտի փաստերով խոսի, իսկ իր կյանքում, եթե դրական փոփոխություն էլ եղել է, ապա 1-2 տոկոս:

«Պիտի դա միանգամից երևա, շատ երևա: Շարքային քաղաքացուն, շարքային գյուղացուն հետաքրքրում է ապրելակերպը: Էսօր գյուղացին հոգսեր ունի, անասուն ունի և չի կարողանում վաճառի, կամ թերի գներով է վաճառում: Սերմացուի կարիք կա, ամեն ինչի կարիք ունի գյուղացին: Նույնն էլ բանվորը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս