
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել. տուժածներից մեկն անչափահաս է

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 11-ին ժամը 09:54-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում և պայթյուն․ փլուզվել է 2 քմ պատ, կա 3 տուժած։
Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։