Բաժիններ՝

Կառավարության շենքի մոտից որևէ քաղաքացի բերման չի ենթարկվել. Զարզանդ Գաբրիելյան

168.am այսօր արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոցում, միջադեպ էր գրանցվել։

Այսպիսով՝  Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիները, ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։

Կառավարության շենքի մուտքը հսկող ոստիկաններից մեկը քաղաքացիներին հրահանգեց կանգնել, ամենայն հավանականությամբ, ավտոշարասյան ու ոստիկանների բարձրացրած աղմուկի մեջ քաղաքացիները   չէին լսել հրահանգը և ընդամենը մեկ քայլ առաջ էին գնացել, դրանից հետո ոստիկանները հարձակվեցին երկու քաղաքացիների վրա, թե՝ կանգնեք, ո՞ւր եք գնում։ Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները սկսեցին գոռալ քաղաքացիների վրա, ինչից հետո Կառավարության շենքի մոտ կայանած ավտոբուսներից ավելի քան 3 տասնյակ ոստիկաններ արագ դուրս եկան ու վազքով մոտեցան մուտքին և առանց պարզելու հանգամանքները՝ սկսեցին քաշքշել քաղաքացիներին։

168.am Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ այդ միջադեպից հետո արդյո՞ք կառավարության շենքի մոտից եղել են բերման ենթարկված քաղաքացիներ, ինչին ի պատասխան՝ Զ. Գաբրիելյանն ասաց.

Կարդացեք նաև

«Այսօր որևէ քաղաքացի Կառավարության շենքի մոտից բերման չի ենթարկվել»։

Տեսանյութեր

Լրահոս