Վրաստանում մոտ 16.000 ձեռնարկատեր է գրանցվել ՌԴ-ից

Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16.000 քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 15.917 քաղաքացի Վրաստանում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։

Նշենք, որ նույն տվյալներով` 2022 թվականին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 7 860 քաղաքացի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031