Բաժիններ՝

Կարևոր պահանջներից է ՀԴՄ կտրոնի առկայությունը. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ օնլայն գնումներ կատարողներին

Քաղաքացիները հաճախ են բախվում խնդրի, երբ առցանց որևէ ապրանք են ձեռք բերում, այն անորակ է լինում կամ վնաս հասցնող, սակայն վաճառողին չեն կարողանում պատասխանատվության ենթարկել, փոխհատուցում ստանալ:

«Ֆեյսբուքում» խնամքի պարագա էին վաճառում, պատվիրեցի, գրված էր, որ հակաալերգիկ է, բայց ինձ մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել։ Կապ հաստատեցի արտադրողի հետ, պատասխանեցին, թե դա անհատական է, ոչնչով չենք կարող օգնել և վերջ»,-մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացին:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից խնդրի հետ կապված 168.am-ին հայտնեցին. «Որպեսզի տեսչական մարմիննիրեն վերապահված լիազորությունների շրջանակում կարողանան իրականացնել վերահսկողական աշխատանքներ, անհրաժեշտ է քաղաքացիների կողմից գրված դիմում-բողոքների առկայություն, որոնք պետք է համապատասխանեն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներին: Կարևոր պահանջներից է ՀԴՄ կտրոնի առկայությունը, որը թույլ է տալիս Տեսչական մարմնին նույնականացնել տնտեսվարողին, որից ձեռք է բերվել համապատասխան ապրանքը և իրականացնել վերահսկողական աշխատանքներ: Ուստի հորդորում ենք քաղաքացիներին՝ ցանկացած գնում իրականացնելիս պահանջել ՀԴՄ կտրոն»:

Քաղաքացիները կարող են տնտեսվարողից նաև պահանջել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, որը հավաստում է, որ տվյալ տնտեսվարողի կողմից իրացվող արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին»-մանրամասնեցին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից ուժի մեջ կմտնեն օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում կատարված համապատասխան փոփոխությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս