«Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր, քան թե այսօր». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն առաջին անգամ «Ղարաբաղի հայեր» ձևակերպումն արեց դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը՝հենց Ստեփանակերտում։

Այն ժամանակ արձագանքեցի ու հրապարակային մտահոգություն հնչեցրեցի, որ ի՞նչ «Ղարաբաղի հայեր»…այդ դեպքում էլ Ադրբեջանը կարող է խոսել «Ղարաբաղի ադրբեջանցիների» մասին ՝ հարցին տալով ընդամենը միջհամայնքային կարգավիճակ։

Գրեթե ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց։

Իսկ հիմա արդեն փաստաթղթերում են գրում «Ղարաբաղի հայեր» ,չնայած պետք է գրվեր ու նախկինների ժամանակ գրվել է միշտ «ԼեռնայինՂարաբաղի ժողովուրդ» եզրույթը։

Այսպես շարունակվելու դեպքում ազգովի լացելով երգելու ենք «երեկ լավ էր,քան թե այսօր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728