Բաժիններ՝

Դահուկորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Հայաստանի դահուկասպորտի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի անդամներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը բարձր վարկանիշի շնորհիվ չեն մասնակցի որակավորման փուլերին: Միքայել Միքայելյանը իրավունք է ստացել մասնակցելու բոլոր մրցաձևերին և առաջին անգամ կմեկնարկի մարաթոնի մրցավազքում (50 կմ), իսկ Կատյա Գալստյանը ուժերը կփորձի 10 կմ դասական ոճում և արագավազքում:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը, որոնք կմեկնարկեն 10 կմ դասական ոճի որակավորման փուլից: Աննա Ռաշոյանը կմասնակցի 5 կմ ազատ ոճի որակավորման փուլին:

Աշխարհի առաջնությունը կեզրափակվի մարտի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728