
Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Կարեն Կարապետյանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Կարեն Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Կարապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: