Բաժիններ՝

Արոնյանը միանձնյա գլխավորում է WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի նկատմամբ:

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 5 հնարավորից ունի 4 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728