Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Փետրվարի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Մրազ Իբոյանին, որը մահացել է: Վարորդը պատահարի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Ռենոյի» վարորդը ժամը 12.30-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728