Դեղորայք արտադրող ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է Zantac-ից քաղցկեղի առաջացման վտանգը. Bloomberg
Բրիտանական Glaxo University դեղագործական ընկերությունը ավելի քան 40 տարի թաքցրել է, որ ստամոքսի խոցի և այրոցի դեմ իր Zantac դեղամիջոցը կարող է քաղցկեղ առաջացնել, shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է Bloomberg գործակալությունը:
Bloomberg-ը պարզել է, որ արտադրողը տեղյակ է այս կողմնակի ազդեցության մասին 1978 թվականից։ Դա պայմանավորված է ռանիտիդինի ակտիվ նյութով: Այն ազատում է հզոր քաղցկեղածին N-nitrosodimethylamine (NDMA), երբ ընդունվում է որպես դեղամիջոց:
Ընկերությունը թաքցրել է այս ուսումնասիրությունների արդյունքները և դեղատների դարակից հետ չի կանչել դեղամիջոցը:
Ռանիտիդինի վտանգների մասին լայնորեն հայտնի դարձավ 2019թ. Ամբողջ աշխարհում հետ են կանչվում դեղամիջոցները։
Մի շարք դեղագործներ պնդում են, որ Zantac-ի ընդունման ժամանակ քաղցկեղի առաջացման ռիսկն ապացուցված չէ:
Նախկինում Omega-ն առաջարկում էր առանց դեղատոմսի հազի և մրսածության դեղամիջոցներ, մաշկի խնամքի միջոցներ, ցավազրկողներ, քաշի կառավարման և ստամոքս-աղիքային դեղամիջոցներ, այդ թվում՝ Solpadeine, Zantac և TCP: