«Անտառներում ապրելով, ոտքով գյուղից գյուղ գնալով հասել էինք Ստեփանակերտ»․ Լյոկա
Վալերի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «90-ականներն էր, մենք արդեն 4-5 ամիս մահից փախնում էինք:
Անտառներում ապրելով, ոտքով գյուղից գյուղ գնալով հասել էինք Ստեփանակերտ,
1-ին դպրոցում էինք մնում։
Ես 2տ 8 ամսական էի։ Մի օր մեր տուն մի մարդ եկավ, երկար մորուքով, սև երկար /շինել/-ով, զենքը ուսին․ ահավոր վախեցա ու սկսեցի լացել, անդադար ու բարձր լացել։ Լացելով մամայիս ասում էի. «Էս մարդուն ասա գնա, թե չէ որ պապան գա ասելու եմ, որ տուն մարդ ա եկել»։
հետո լացելով էտ մարդուն էի վրա տալիս ու պահանջում, որ գնա։ Նա դուրս է գալիս սենյակից։ Ես մայրիկիս գրկում եմ ու ասում, որ կպաշտպանեմ իրեն ինչ էլ լինի, մայրս ինձ պառկեցնում է ու սկսում ինչ որ գործով զբաղվել։ 10-15 րոպե հետո տուն է մտնում հայրս: Երեք ամսից ավել չէի տեսել, լուր չունեինք, վազելով գնում գրկում եմ ու սկսում եմ պատմել, որ տուն մարդ էր եկել, ես լացել եմ ու դուրս հանել էտ մարդուն։
Հայրս ասեց. «Ապրես դու, բայց որ տենց բարձր չլացեիր ես տանը կթրաշվեի»
Այսօր, Արցախյան շարժման 35 -րդ տարին է»։