ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ստեֆանո Տոմատն ընդգծել են Հայաստանի արևելյան սահմանին կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:

Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում:

Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728