
52-ամյա Արմեն Ս.-ն հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհի քարի արտադրամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 52-ամյա Արմեն Ս.-ն: Նա փետրվարի 3-ից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: