«Բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում կայացած փակ նիստում պաշտպանության նախարարը խոսել է ընդամենը 50 րոպե, մինչ այդ զեկույցով իրավիճակային ուսումնասիրություններ և գնահատականներ է ներկայացրել մեր գործընկեր Գեղամ Մանուկյանը:

Պաշտպանության նախարարի խոսքը 2 մասի կարելի է բաժանել` ընթացիկ տեղեկություններ ու կատարողականի հաշվետվություն, ինչպես նաև` տարբեր խնդիրների լուծման տեսլական (ծրագիր):

Հաշվետվությունն ի գիտություն է ընդունվել` ինքս տեսնում եմ, որ չափազանց մեծ անելիքներ կան, արձանագրվածն անբավարար է երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման համար:

Իսկ ինչ վերաբերվում է ԶՈւ վերականգնման և փոփոխությունների տեսլականին, ներկայացված ու դաշտում շրջանառվող ՊՆ ծրագրերի ճնշող մեծամասնության մասով լուրջ խնդիրներ եմ տեսնում, որոշները նիստում ներկայացրել եմ:

ՀԳ. Նիստից հետո ՔՊ-ից հնչող հայտարարությունները ցույց տվեցին, որ փակ նիստն իրենց համար զուտ քարոզչական նշանակություն ուներ` բովանդակությունը կամ չեն հասկացել կամ հետաքրքիր չի էլ եղել»:

Տեսանյութեր

Լրահոս