
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի կինն ու դուստրերը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր լուսահոգի Արամ Սիմոնյանի դուստրերը՝ Անի և Մարիամ Սիմոնյանները, և կինը` Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արամ Հրաչիկի Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- տեղեկանում ենք azdarar.am կայքում հրապարակված ծանուցումից: