Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսի վիճակը ծանր է
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 4-ին ժամը 10։22-ին ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշ ավտոմեքենան, «Mercedes-Benz Travego» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Չ․, ծնված 1995 թ․) և «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1999 թ․)․ ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ տուժածներ Ա․ Ղ․-ն (ծնված 1969 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորներ Ք․ Պ․-ին (ծնված 1977 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1973 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։