Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը` եկեղեցու վրա

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ատենադպիր Ներսեհ Ալոյանը Ֆեյսբույքան գրառմամբ տեղեկացրել է, որ ժամեր առաջ երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից վայր նետել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը , պղծել եկեղեցին ու փորձել այրել այն:

«Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

AmjT3Zyu3hw

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ անցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան»,- մանրամասնել է Ներսեհ Ալոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս