
Google-ը ներկայացրել է նեյրոնային ցանց, որը երաժշտություն է ստեղծում տեքստային նկարագրությունից

Նա հեշտությամբ կարող է հաղթահարել արկադային խաղերի, սաունդթրեքների և տարբեր ներկայացումների համար մեղեդիների ստեղծումը:
Google-ը ներկայացրել է Music LM-ը՝ վերջին գեներատիվ արհեստական ինտելեկտը, որը կարող է տարբեր բարդության տեքստային նկարագրությունները վերածել որակյալ երաժշտության:
Մշակողները նշում են, որ տեքստից երաժշտություն փոխակերպման մոդելները նոր չեն, սակայն Music LM-ը գերազանցում է նախորդ համակարգերին և՛ ձայնի որակով, և՛ տեքստային նկարագրությանը համապատասխան:
Նեյրոնային ցանցը մարզվել է 280 հազար ժամ երաժշտության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել բարդ հարցումները։ Բոլոր մեղեդիները ստեղծվում են 24 կՀց հաճախականությամբ, որը մի քանի րոպե մնում է անփոփոխ։
Google-ի կայքում տրված օրինակներում 30 վայրկյանանոց հատվածներ են ստեղծվում ընդամենը մի քանի նախադասությունից:
Ապագայում Google-ը կարող է աշխատել բառերի ստեղծման, վոկալի որակի բարելավման և նմուշառման վրա։
Առայժմ մշակողները չեն նախատեսում ցուցադրել Music LM-ը հանրությանը։
Սիրարփի Աղաբաբյան