
Նույնականացվել է հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը

Ադրբեջանի կողմից հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Զոհված զինծառայողը սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողները երկուսն են։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է: