«5 օր հետո տոնավաճառի 50%-ը հացի փող չի ունենալու». տոնավաճառի աշխատակիցներ

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի անցկացրած ստուգումների արդյունքում կայացրած որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից պետք է կասեցներ, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

«Ստեղ 700-800 հոգի մարդ կա աշխատող, ամեն մեկի տանն էլ՝ 4-5 հոգի: Դուրս  է գալիս՝ 4000-5000 մարդ է ստեղից ապրում: 5 օր հետո հաստատ 50 տոկոսը հացի փող չի ունենալու»,- դժգոհեց աշխատակիցներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս