ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի անցկացրած ստուգումների արդյունքում կայացրած որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից պետք է կասեցներ, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել: