Թուրքիայիում տուրիզմից ստացված եկամուտը 2022-ին կազմել է 46 մլրդ դոլար

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը պատրաստել է զեկույց 2022 թվականին զբոսաշրջային այցերից գոյացած եկամտի ծավալների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտնի է դարձել, որ 2022-ի վերջին քառորդի արդյունքը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22․2%-ով՝ կազմելով 11 մլրդ 374 մլն դոլար։ Իսկ ողջ տարվա եկամուտը կազմել է 46 մլրդ 284 մլն դոլար՝ գերազանցելով 2021-ի ցուցանիշները 53․4%-ով։

Նախատեսվում է 2023-ին տուրիզմից ստացած եկամտի ծավալները հասցնել 56 մլրդ դոլարի։

Նշվում է նաև, որ 2021-ի համեմատ 165․4%-ով էլ աճել է Թուրքիայից արտերկիր մեկնող քաղաքացիների թիվը (7 մլն)։ Նրանց արած ծախսը մեկ շնչի հաշվով կազմել է շուրջ 590 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս