Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց օրերս շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծին։
Նախօրեին բանաձևը մասամբ ներկայացվել էր հեղինակ ԵԽ պատգամավորների կողմից ԵԽ լիագումար նիստի ընթացքում, որը նվիրված էր Բերձորի միջանցքի շրջափակմանը, դրա հետևանքներին ու ԵՄ հնարավոր քայլերին։ ԵԽ պատգամավորները իրենց սուր ելույթներով դատապարտեցին Բաքվի ռեժիմի հակամարդկային քաղաքականությունը։ Եղան ոմանք, որոնք մեղադրեցին նաև ԵՄ-ին Ադրբեջանի հետ գազային համաձայնագրի համար։ Բանաձևը, որին կարող եք ծանոթանալ ստորև, ենթադրում է ԵԽ-ի կողմից շուրջ 11 քայլ։
ՀԱՄԱՏԵՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ
համաձայն կանոնակարգի 144(5) և 132(4) կանոնների՝ փոխարինելով հետևյալ առաջարկությունները.
B9-0075/2023 (Renew)
B9-0076/2023 (the Left)
B9-0077/2023 (Verts/ALE)
B9-0078/2023 (S&D)
B9-0081/2023 (ECR)
Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետեւանքների վերաբերյալ (2023/2504(RSP))
Պեդրո Մարկես, Մարինա Կալյուրանդ, Իզաբել Սանտոս, Ռոբերտ Հեյշել, Էվին Ինսիր
S&D Group-ի անունից
Նատալի Լոիզա, Պետրաս Աուստրևիչուս, Իզասկուն Բիլբաո Բարանդիկա, Դիտա Չարանզովա, Օլիվյե Շաստել, Կատալին Չսե, Վլադ Գեորգե, Կլեմեն
Գրոշելյ, Բեռնար Գետտա, Սվենյա Հան, Կարին Կարլսբրո, Կարեն Մելքիոր,
Խավիեր Նարտ, Ուրմաս Պաետ, Ֆրեդերիկ Ռիս, Միխալ Շիմիչկա, Նիկոլաե
Շտեֆանուտա, Ռամոնա Ստրուգարիու, Հիլդե Վաուտմանս
Renew Group-ի անունից
Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադել
Verts/ALE խմբի անունից
Չարլի Վայմերս, Էմմանուիլ Ֆրագկոս, Էլժբիետա Կրուկ, Անխել
Ձամբազկի, Աննա Զալևսկա, Յոահիմ Ստանիսլավ Բրուդզինսկի, Ասսիտա
Կանկո, Յուգեն Յուրզիկա, Ադամ Բիելան, Կառլո Ֆիդանզա, Բերտ-Յան Ռուիսեն
ECR Group-ի անունից
Ստելիոս Քուլօղլու
The Left խմբի անունից
Ֆաբիո Մասիմո Կաստալդո
Եվրախորհրդարանի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ
(2023/2504 (RSP))
Եվրախորհրդարանը,
-հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,
-հաշվի առնելով իր Կանոնակարգի 144(5) և 132(4) կանոնները,
A. քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և դրսի աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արգելափակվել է Ադրբեջանից եկած ինքնակոչ բնապահպանների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից;
քանի որ դա խաթարել է ապրանքների և ծառայությունների (ներառյալ սնունդ, վառելիք և դեղորայք) էական հասանելիությունը 120 000 հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց.
B. քանի որ շրջափակումը հանգեցրել է հումանիտար ծանր ճգնաժամի, որը զգալիորեն ազդել է բնակչության առավել խոցելի շերտին; քանի որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնարին է՝ այս իրավիճակում արդեն մեկ մահ, քանի որ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ առանձնացած;
C. քանի որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվել Ադրբեջանի ձեռամբ Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման խաթարումով, ինչի հետևանքով տները, հիվանդանոցները և դպրոցները մնացել են առանց ջեռուցման;
D. քանի որ Ադրբեջանը, շարունակելով Լաչինի միջանցքի շրջափակումը, խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ներքո ստանձնած միջազգային պարտավորությունները, որի համաձայն Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը միջանցքի երկայնքով երկու ուղղություններով շարժվելիս.
E. քանի որ խոչընդոտները՝ Լաչինի միջանցքի օգտագործման հետ կապված հետ մղեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը և խաթարեցին միջազգային վստահությունը.
1. Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետեւանքների համար
2. Ադրբեջանին կոչ է անում հարգել և կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անմիջապես վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու հիմնական ապրանքներին և ծառայություններին ազատ տեղաշարժն ու մուտքը, այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում և բնակիչների բարօրությունը;
3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ դրանք բորբոքող հռետորաբանությունից, որը հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում և հորդորում հայերին հեռանալ Լեռնային Ղարաբաղից:
4. Ադրբեջանին կոչ է անում ապագայում զերծ մնալ տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցական կապերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաթարելուց
5. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավապաշտպաններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին քավության նոխազի վերածելուց և կոչ է անում ԵՄ-ի և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին.
6. Դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը. համարում է, որ պետք է հրատապ բանակցություններ վարվեն դրանց փոխարինումը ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով, համաձայն ՄԱԿ-ի մանդատի․
7. Կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար.
8. Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն կազմակերպել Լաչինի միջանցքի շուրջ՝ հումանիտար իրավիճակը տեղում գնահատելու համար;
9. Կոչ է անում հրատապ վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա;
10. Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի քաղաքականությանը, Ռուսաստանի կործանարար դերին և Մինսկի խմբի անգործությանը.
11. Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձեւը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային կառույցներ։