
«Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդում եմ պետական լրատվական «Արմենպրես» գործակալության տեքստը 2 տարով Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղարկելու մասին։
Կարևոր մեջբերում.
«… ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։
Միանգամից հարց է առաջանում. այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն։
Մտքիս դեռևս միայն մեկ տարբերակ է գալիս. ադրբեջանցիների վերաբնակեցում։
Եթե այլ տարբերակներ ունեք, խնդրում եմ՝ ասեք»։