Բաժիններ՝

Ինչպե՞ս են միկրոպլաստիկները կուտակվում մարմնում և առաջացնում քաղցկեղ

Ամեն շաբաթ մեզանից յուրաքանչյուրը «ուտում է» 5 գրամ պլաստմասսա, օրինակ այնքան, որքան կշռում է բանկային քարտը։ Ինչպե՞ս են միկրոպլաստիկ մասնիկները մտնում մեր մարմին և ինչպիսի՞ վտանգներով է այն հղի՝ ըստ shantnews-ի՝ պարզաբանում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ։

Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։

Սակայն վերջերս բժիշկներն ահազանգում են. նրանք սկսել են ավելի ու ավելի շատ միկրոպլաստիկներ հայտնաբերել թոքերի ուռուցքներում, իսկ 2022 թվականին գիտնականներն առաջին անգամ միկրոպլաստիկ մասնիկներ են հայտնաբերել մարդու արյան մեջ:

Մյասնիկովը նաև նշել է մեր շուրջը և մեր մարմնում առկա պլաստիկի մեծ քանակության մասին.

Անվադողեր. գործողության ընթացքում մաշվելով` դրանք պլաստիկ մասնիկներ են ուղարկում մթնոլորտ

Շշեր. ամբողջ շշալցված ջուրը պարունակում է միկրոպլաստիկա (բայց ծորակից ջրի 83%-ը նույնպես)

Դասական թեյի տոպրակներ. պարզվում է, որ դա նույնպես միկրոպլաստիկ է:

Սինթետիկ նյութեր. լվացվելիս հագուստը ջրի մեջ պլաստիկի մասնիկներ է բաց թողնում, ապա բնության մեջ ջրի շրջապտույտ է տեղի ունենում։

Միկրոպլաստմասսաների բարձր պարունակության կա նաև այնպիսի հայտնի արտադրանքներում, ինչպիսիք են գարեջուրը և հավը:

Խնդիրն այն է, որ մենք հստակ չգիտենք, թե ինչպես է պլաստիկն ազդում մեզ վրա. առայժմ մենք միայն նշում ենք մեր մարմնում դրա առկայության փաստը։ Բայց առաջին տվյալներն արդեն անբարենպաստ են։ Կարելի է ապացուցված համարել, որ միկրոպլաստիկները մեծացնում են թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը. այն հայտնաբերվել է քաղցկեղով հիվանդների մոտ՝ ընկճող հաճախականությամբ, նշել է բժիշկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս