
34-ամյա Արբակ Ս.-ն hետախուզվում էր մի շարք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա Արբակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը) և 38-34-177-րդ (Գողության փորձին հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: