«Մանչեսթերյան դերբ»-ում հաղթեցին «կարմիր սատանանները»
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերը մրցեցին միմյանց դեմ:
«Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Գրիլիշը (60-րդ րոպե)` ստանալով Քևին դե Բրույնե փոխանցումը:
Երկրորդ կեսի վերջին` 78-րդ և 83-րդ րոպեներին, «կարմիր սատանաները» ոչ միայն հետ բերեցին կորցրածը և այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերի հեղինակներ դարձան Ֆերնանդեշը և Ռեշֆորդը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է 39 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երրորդն է 38 միավորով: Առաջատարը 44 միավորով «Արսենալ»-ն է: