Ֆրանսիայի ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ միասին, նրանք ծաղիկներ են խոնարհել՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևան է ժամանել հունվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ: Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:

Տեսանյութեր

Լրահոս