Բրիտանահայ մարդասիրական խումբը Վեսթմինսթերի առջև ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով

Բրիտանահայ մարդասիրական խումբը 7 ժամ անընդմեջ բողոքի ակցիա է անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ, որպեսզի բարձրացնի իրազեկությունը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ: Այս մասին  տեղեկանում ենք  Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամների տարածած հաղորդագրությունից։

Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:

Բրիտանահայ մարդասիրական խումբը հունվարի 11-ին նաև բաց նամակ է հղել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատին՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից բնիկ հայերի ցեղասպանությանը: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման միակ դեպքը չէ. նրանք բարբարոսաբար տանջել են հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և շարունակում են մինչ օրս իրենց մոտ պահել հարյուրավոր հայ գերիների՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան:

Բրիտանահայ մարդասիրական խումբը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկրի կառավարության վրա ճնշում գործադրել անմեղ կյանքերը փրկելու և ցեղասպանությանը վերջ դնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։