Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ հունվարի 4-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս