Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Պելեն

82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։

2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։

Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս