Գիտնականները պարզել են, թե ինչպես է կանաչ լույսը նվազեցնում ցավը
Գիտնականները պարզել են, որ կանաչ լույսը կարող է նվազեցնել ցավը։ Դրա համար Ֆուդանի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են մկների աչքերից մինչեւ ուղեղ նյարդային ակտիվությունը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine-ում։
Նախկինում գիտնականները պարզել էին, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավի մակարդակը այնպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են արթրիտը, միգրենը եւ ֆիբրոմիալգիան, սակայն դրա պատճառները առեղծված են մնացել: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները մի շարք փորձեր են կատարել մկների վրա:
Գիտնականներն ուսումնասիրել են մկների տեսողական համակարգի բոլոր այն հատվածները, որոնք մասնակցում են լույս ստանալուն ու մշակմանը: Անջատելով դրանցից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում՝ նրանք ստուգել են, թե ինչպես է դա ազդում ցավի զգացողության վրա։ Արձագանքը ցույց է տվել, որ այդ լույսը նպաստում է գամմա-ամինայուղային թթվի ավելի մեծ փոխանցմանը, որը դանդաղեցնում է նեյրոնների ակտիվությունը, այդ թվում՝ վախի եւ տագնապի զգացողության հետ կապված: Սա հանգեցրել է Penk գենի ավելի մեծ արտահայտմանը, որը խթանում է գործընթացները, որոնք հանգեցնում են ցավի բթացման:
Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել, թե ինչու է ուղեղը զարգացել այնպես, որ կանաչ լույսը նվազեցնում է ցավի զգացողությունը: