
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել:
Բաքուն կոչ է արել ռուսական կողմին ադրբեջանցի «բնապահպաններին» անխոչընդոտ հասանելիություն ապահովել այն տարածքներում, որտեղ խաղաղապահներ են տեղակայված։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Ադրբեջանցի «բնապահպանները» չեն կարողացել իրականացնել իրենց դիտարկումը ԼՂ-ի հանքավայրերում։
Ի հեճուկս ռուս խաղաղապահների հետ համաձայնության` տեղում նրանց թույլ չեն տվել մուտք գործել հանքավայրի տարածք։ Նրանք ստիպված վերադարձել են Շուշի։