
Արցախի շրջաններում և Ստեփանակերտում խիտ մառախուղ է, ցածր տեսանելիություն

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունից:
Շրջաններում և մայրաքաղաք Ստեփանակերտում խիտ մառախուղ է։ Բարձրադիր գոտիներում տեսանելիությունը`15-25 մետր։
Մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է նաև ՀՀ Սյունիքի մարզում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում։
Դեկտեմբերի 11-ին տեղումներ չեն սպասվում։ Օրվա ընթացքում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում` 2-3 աստիճանով։
ԱԻ ծառայությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է՝ անցանկալի պատահարները բացառելու համար՝ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: