Բաժիններ՝

Թագավորական հյուրասիրություն. դարչինով թխվածքաբլիթներ՝ ըստ Բուքինգհեմյան պալատի հրուշակագործի

Բրիտանական թագավորական ընտանիքում Սուրբ Ծնունդն ավանդույթների շարք է։ Ամենակարևոր դերը վերապահված է տոնական հյուրասիրություններին, և երբեմն պալատական ​​խոհանոցի բաղադրատոմսերը դառնում են հանրային: Բուքինգհեմյան պալատի հրուշակագործները կիսվել են դարչինով թխվածքաբլիթների իրենց բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

1. Շաքարի փոշի – 360 գ

2. Ձվի սպիտակուց – 85 գ

3. Կիտրոնի հյութ – 20 գ

4. Աղացած նուշ – 300 գ

5. Չորամրգեր – 115 գ

6. Կես կիտրոնի կեղև

7. Աղացած դարչին – 12 գ

8. Աղացած մեխակ – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Չորամրգերը մանրացնել և մի կողմ դնել:

2. Շաքարի փոշին, ձվի սպիտակուցը և կիտրոնի հյութը հարել, մինչև փրփրուն գագաթներ հայտնվեն:

3. Բեզեի 1/3-ը տեղափոխել առանձին ամանի մեջ։

4. Բեզեի մնացած 2/3-ին ավելացնել աղացած նուշը, մանր կտրատած չորամրգերը, կիտրոնի քերած կեղև, աղացած դարչինն ու մեխակը։

5. Ձեռքերով խմոր հունցել:

6. Խմորը քսել թխման սիլիկոնե գորգի վրա, ծածկել թխելու թղթով և գրտնակել 1սմ հաստության շերտի, հանել խմորը ծածկող թուղթը։

7. Մնացած բեզեի 1/3-ը քսել խմորի վրա՝ փորձելով հնարավորինս հարթ դարձնել։

8. Օգտագործել աստղի, տոնածառերի, ձյան փաթիլների և Սուրբ Ծննդյան այլ խորհրդանիշների կաղապարներ, թխվածքաբլիթներ ձևավորել:

9. Թխել 160 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև թխվածքաբլիթների եզրերը հեշտությամբ դուրս գան սիլիկոնե գորգից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս